Մարտի 6-ին՝ ժամը 15։00-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված հայ ժամանակակից արվեստագետների ստեղծագործությունների ցուցահանդես (գեղանկար, քանդակ, գրաֆիկա, դեկորատիվ-կիրառական արվեստ): Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պատկերասրահը: Ներկայացված ստեղծագործությունները կնվիրաբերվեն Կոմիտասի անվան նորաբաց թանգարան-ինստիտուտին։